Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ

ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության (COSI) 2019թ. ազգային հետազոտության արդյունքների ներկայացումը: Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել երեխաների շրջանում ճարպակալման պատճառներն ու ցուցանիշները համեմատել միջազգային չափանիշներին:

Քննարկմանը մասնակցել են ԱՆ, ԿԳՄՍՆ մասնագետներ, առողջապահական կազմակերպիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են Հայաստանում տարրական դպրոցի երեխաների քաշի կարգավիճակը, երեխաների և ընատնիքների սննդային սովորությունները, ֆիզիկական ակտիվության մակարդակը և մի շարք այլ կարևոր ցուցանիշներ:

Այսպես, 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը կազմում է 27.7%, ճարպակալումը` 12.6%: Թերաճն ու թերքաշությունը տարածված չեն (մինչև 4%) և հիմնականում դիտվում են անապահով ընտանիքներում:

Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացրել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հետազոտական թիմը` ՀՀ ԱՆ և ԱՀԿ Ոչ տարափոխիկ հիվանդությունների բաժնի աջակցությամբ: Հետազոտության անցկացմանն աջակցել է նաև Պարենի Համաշխարհային Ծրագրի հայաստանյան գրասենյակը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ